ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ակտիվ են նաև մինի ֆուտբոլում

Ակտիվ են նաև մինի ֆուտբոլում
27.09.2016 | 12:19

Եթե հիշում եք, մեծ ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականն ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Կարծես նույն գրաֆիկով է շարժվում նաև այս երկրի մինի ֆուտբոլի ընտրանին, որը Կոլումբիայում ընթացող աշխարհի առաջնության մեկ քառորդի մրցավեճում 3:2 հաշվով հաղթել է ադրբեջանցիներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցակից է ունենալու Արգենտինայի հավաքականին: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Ռուսաստանի ու Իրանի հավաքականները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ